26/11/2020 13:29
Գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Թունյան
Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունը հրաժարական չի տալիս:
«Օրինակ՝ տնտեսական ոլորտը, չենք կարող ասել՝ ձախողվել է, որովհետև այդ ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք», - նշեց պատգամավորը:
Ի պատասպան հարցին, թե ստորագրված տխրահռչակ փաստաթուղթը բավարար պատճառ չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց՝ եթե իրեն հիմնավորեն, որ այլ կառավարության դեպքում այլ արդյունքներ էին լինլու և որ ցույց տան, որ այդ փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, 25 տարի սպառազինության և այլ առումներով հետ ենք մնացել՝ կհամաձայնի, որ դա իրենց մեղքն է: