26/11/2020 12:19
Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են. ԼՀ խմբակցության քարտուղար
Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են: Կարծում ենք՝ 16 օրը բավարար ժամանակ էր, որ կառավարությունն իր որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարեր, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Կառավարության անգործության պատճառով սահմանափակումները երկարում են, մինչդեռ հնարավոր էր այս իրավիճակը հանգուցալուծել», - ասաց նա:
Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին շեշտեց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը շարունակվում է, ավելին՝ որոշ բնակավայրերում պարետային ժամ է սահմանված, և Ադրբեջանում գտնվող ահաբեկիչները շարունակում են մնալ այդ երկրի տարածքում:
Գորգիսյանի խոսքով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը կարող է պահպանվել՝ հենց միայն ահաբեկիչների առկայությունը հաշվի առնելով: