26/11/2020 12:36
Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի պաշտոնը՝ թույլ տալով, որ պետությունն ու ժողովուրդն ուժեղացած դուրս գան ստեղծված բարդագույն իրավիճակից. Գորգիսյան
Վարչապետը, փոխանակ իր վրա վերցնելու պարտության խարանը, փորձում է մեղադրել բոլորին՝ ԱԺ-ին, հանրությանը, ԶՈՒ-երին, ԱԱԾ-ին, գեներալներին: Նա արժեզրկում է բոլոր կառույցները, միայն թե մնա վարչապետի աթոռին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Մենք հույս ունեինք, որ նա խոհեմություն կցուցաբերի: Ես հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը դեռ կարող է խոհեմություն ցուցաբերել՝ ընդառաջ մեր՝ վարչապետի հեռանալու պահանջի», - ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի պաշտոնը՝ թույլ տալով, որ պետությունն ու ժողովուրդն ուժեղացած դուրս գան ստեղծված բարդագույն իրավիճակից: