26/11/2020 10:58
Խաղաղապահներն օգնել են Քարվաճառի շրջանն Ադրբեջան փոխանցելու ժամանակ (Տեսանյութ)
Ռուսաստանի խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական անձանց անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում Քարվաճառի շրջանն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո փոխանցելու ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
1993 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող Քարվաճառի շրջանը նոյեմբերի 25-ին անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում, կատարելով եռակողմ պայմանագրի պայմանները, ապահովել են խաղաղ բնակչության անվտանգությունն ու շրջանի համակարգված փոխանցումը», - ասվում է հաղորդագրության մեջ: