26/11/2020 13:07
Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ. պատգամավորը՝ համահայկական հիմնադրամից պետբյուջե գումար փոխանցելու մասին
Հիմնադրամն ուղիղ իրավունք չունի գումարը ծախսել այն նպատակով, ինչ նպատակի համար ծախսվել է, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքագրված միջոցներից պետական բյուջե գումար փոխանցելու հանգամանքին:
«Դա նորմալ գործընթաց է, ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ», - նկատեց պատգամավորը:
Այդ գումարը որպես պարգևավճար ծառայեցնելու մասին խոսակցությունները պատգամավորը շահարկում համարեց: