26/11/2020 00:14
Նոյեմբերի 13-ից Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000-ական զոհի մարմին. «Русская весна»
Նոյեմբերի 13-ից ռուս խաղաղապահները ԿԽՄԿ-ի, Արցախի ԱԻՆ-ի և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ ակտիվ ներգրավված են Ղարաբաղում անհետ կորածների և զոհվածների մարմինների հայտնաբերման աշխատանքներում:
«Русская весна» ռազմական պարբերականը գրում է, որ միայն առաջին շաբաթվա ընթացում Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000-ական զոհի մարմին:
Նոյեմբերի 22-ի դրությամբ՝ մարմինների հայտնաբերման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են Մարտունու շրջանում: Այս պահի դրությամբ աշխատանքները դեռ շարունակվում են Կարմիր Շուկայում, Մատաղիսում և Մարտակերտում: