26/11/2020 11:34
Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ վերականգնվել է խաղաղ կյանքը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Այսպես, խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, և կարգավորված են ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:
Խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում: