26/11/2020 11:12
Կասե՞ք՝ քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվել. ակցիայի մասնակիցը՝ Լենա Նազարյանի ձևակերպման մասին
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկվա հացազրույցում ասում է՝ «տարածքներ չենք հանձնել, մարտի դաշտում են ընկել», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանը:
«Ինձ կասե՞ք՝ քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվեց», - ասաց նա:
Նա նկատեց, որ ռազմական դրությունը երկարեցվում է, որ մարդիկ դուրս չգան ու բողոքի ձայն չբարձրացնեն:
Մարտոյանի խոսքով՝ իրենց ակցիաները լինելու են շարունակական:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ ծառայողական մուտքի մոտ ակցիա է իրականացվում: Մասնակիցները եկել են իշխող ուժի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ասելու, որ նրանք հողատուներ են և որ օր առաջ պետք է անցնցում հեռանան: Նրանք պահանջում են նաև ռազմական դրությունը հանել: