26/11/2020 19:58
«Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում». Արմեն Գրիգորյանը, Մհեր Մկրտչյանն ու Հրանտ Թոխատյանը դիմելու են միջազգային կառույցներին
Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը բոլոր մտավորականներին կոչ են անում համախմբվել և դիմել միջազգային կառույցներին:
«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց, շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։
Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառույցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին», - նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ:
Նշված օրն այնտեղ հայ գերիների ճակատագրով սրտացավ մարդկանց են սպասելու Արմեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանն ու Մհեր Մկրտչյանը: