26/11/2020 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1785 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով
Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 130 870 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1785-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 103 055 (+2142) մարդ, այս պահին բուժվում է 25 228-ը (-391):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2587 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2068 (+28), իսկ այլ պատճառներով՝ 519 (+6):
Մեկ օրում մահացել է 34 մարդ: