27/11/2020 11:31
Ադրբեջանցիները լքել են տարածքը, աշխատակիցները գնացել են աշխատանքի. Իրավիճակը Սոթքում
Սոթքի հանքում աշխատանքը նորմալ հունով գնում է, Aysor.am-ին ասաց Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը։
«Աշխատակիցները գնացել են աշխատանքի, այս պահին բանակցություններ են գնում, բայց ոչ զինվորների միջև, ընդհանուր՝ կառավարությունների միջև», - ասաց նա։
Ավետյանը նշեց, թե պետք է սահման գծվի ու երկու կողմերն էլ դիրքավորվեն։
«Վիճակը հանգիստ է, լարվածություն չկա», - նշեց Սոթքի համայնքապետը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները լքել են տարածքը, մինչև ճշտումները կարվեն՝ սկսեն դիրքավորվել իրենց համապատասխան տեղերը։
Հիշեցնենք՝ երեկ Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը Aysor.am-ին հաստատել էր՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։
«Եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատեն», - ասել էր նա։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հրատապ հրավիրված ասուլիսում պարզաբանել էր իրավիճակը։
Նա հայտարարել էր, թե հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել։
«Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է», - ասել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը։