27/11/2020 12:27
Բունդեսթագը կողմ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Գերմանիայի մասնակցությանը
Նոյեմբերի 26-ին Բունդեսթագի իշխող կոալիցիան սատարել է մի հայտարարության, որում ասվում է, որ Գերմանիան մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը և նպաստել այս տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և հավասար հարաբերությունների հաստատմանը: Հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Փաստաթղթին աջակցում էր Գերմանիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացներին:
«Փոխարենը՝ Թուրքիան Ռուսաստանի հետ առանձին համաձայնագրերի միջոցով փորձում է առաջ տանել տարածաշրջանում առանձին կողմերի շահերը», - կարծում է Բունդեսթագը:
Գերմանացի խորհրդարանականները Անկարային և Մոսկվային կոչ են արել չօգտագործել երրորդ երկրները՝ իրենց քաղաքական շահերին հասնելու համար: