27/11/2020 20:53
Լեռնային Ղարաբաղում մեկ օրում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա:
«Օրվա ընթացքում հայտնաբերվել է 168 պայթուցիկ առարկա: Դրանք տեղափոխվել են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվել», - ТАСС-ը մեջբերում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո վերանորոգված առաջին տասը տները պատրաստ կլինեն բնակեցման մոտ ժամանակներում: