27/11/2020 10:25
Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ նյութեր են որոնում (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տարածքի ականազերծմանը ներգրավված ռուս ռազմական ինժեներները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են պայթյունավտանգ 87 օբյեկտ: Այս պահին նրանք մաքրել են ավելի քան 2 հա տեղանք և մոտ 3 կմ ճանապարհ, ներառյալ Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող ճանապարհի մի հատվածը՝ ավելի քան 1,5 կմ երկարությամբ:
Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում ոչնչացվել է պայթյունավտանգ 144 օբյեկտ: Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հագեցած են ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցներով, մասնավորապես՝ ԻՄՊ-Ս-2 ականի դետեկտորով և ԻՆՈՒ-3Մ որոնիչով: