27/11/2020 14:07
Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է. Փաշինյան (Տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է, ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ այդ գործընթացը ենթադրում նաև որ Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈւ-ն պետք է տեղակայվի ՀՀ պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում՝ այդ սահմանը որոշվում է որ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայստանում, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում», - ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ սահմանազատումը բարդ գործընթաց է, և որ ուզենք, թե ոչ՝ պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաև ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, և նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու», - ասաց Փաշինյանը: