27/11/2020 15:30
ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է. Թաթոյան
Այսօր հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը: Բացի այդ, կազմվել են անհատական գրություններ՝ ըստ միջազգային մարմինների, որոնց հետ ուղարկվել են նաև հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունների՝ մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութ-ապացույցները, լրագրողների հետ ճեպազրույցու ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այս պահին ապացույցների ներկայացման հերթական փուլն է: Մեր խնդիրն է որպես ապաքաղաքական մարմին՝ ապացույց դարձնել բարձր հավաստիության աստիճան ունեցող ինֆորմացիան: Մենք առավելագույնն ու անհնարինն ենք անում՝ օր առաջ վերադարձնելու մեր տղաներին», - ասաց Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ը շեշտեց՝ հստակ է, որ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածներ հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է:
«Գերիների վերադարձի պրոցեսը պահանջում է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք», - ասաց Թաթոյանը: