27/11/2020 15:02
Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգումը կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականություն է. ՄԻՊ
Ադրբեջանն ակնհայտորեն և արհեստականորեն ձգձգում է գերիների և անհայտ կորածների վերադարձի պրոցեսը: Սա կազմակերպված քաղաքականության մաս է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Սրան զուգահեռ՝ ադրբեջանցիների կողմից շարունակվում են խոշտանգումները, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը՝ ակնհայտորեն օգտագործելով էմոցիոնալ ֆոնը, ինչը խիստ դատապարտելի է:
Սա կազմակերպված ցեղասպան քաղաքականության մաս է, որը դիտարկում եմ ատելության կազմակերպված քարոզի շրջանակում: Այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է: Սա կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականություն է», - ասաց Թաթոյանը: