27/11/2020 13:58
Հայաստանի շուրջ և ներսում անվտանգություն և կայունություն ապահովման համար անհրաժեշտ քայլերից մեկը նոյեմբերի 9-ի համաձայնությունները իրագործելն է. Փաշինյան (Տեսանյութ)
Այլ տարբերակ պարզապես չկար այդ իրավիճակում, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին՝ տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այլ խնդիր է համարում՝ ինչու և ինչպես հասանք այդտեղ, այդ հարցերը, նրա խոսքով, անպայման պատասխան պետք է ստանան:
«Այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, բայց այսօր հրատապ հարցեր ունենք, որոնցից կարևորագույնը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում անվտանգություն և կայունություն ապահովելն է: Դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնությունները իրագործելն է:
Հայտարարությունը դատափետելն իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկու՞մ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից: Եթե այո՝ ինչ սցենար են նկարագրում դրանից հետո և ինչ հետևանքների կբերի դա», - նկատեց վարչապետը: