27/11/2020 00:30
Հակառակորդը մտել է Սոթքի հանքի տարածք, երեք դիրք է տեղադրել. ԳՇ պետի տեղակալ
Ոսկու հանքի վրա մենք դիրք ունենք, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Նա նկատեց, որ աշխատողներից ոչ ոք այսօր սահման չի անցել:
Ի պատասխան հարցին՝ հակառակորդն այսօր մտե՞լ է Սոթքի հանքավայրի տարածք, նա ասաց.
«Այո, մտել են: Երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում՝ մեկն անմիջապես հանքի եզրագծին»:
Նա նշեց, որ մեր տարածքով չեն մտել:
Խաչատրյանը հստակեցրեց նաև. «Այն, ինչ վերաբերում է հայկական սահմանին և հայկական տարածքից արևմուտք գտնվող տեղամասին՝ չեն մտել»:
ԳՇ պետի առաջին տեղակալը հավատացրեց, որ ըստ սահմանի վարչական բաժանման գծի՝ մեր ԶՈւ հսկողության տակ գտնվող տարածքի մասով անհանգստանալու խնդիր չկա՝ անվտանգությունն ապահովված է: