27/11/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1476 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 132 346 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1476-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 105 149 (+2094) մարդ, այս պահին բուժվում է 24 580-ը (-648):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2617 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2090 (+22), իսկ այլ պատճառներով՝ 527 (+8):
Մեկ օրում մահացել է 30 մարդ: