28/11/2020 11:02
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1248 դեպք, մահերի թիվն ավելացել է 39-ով
Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 133 594 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1248-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 106 479 (+1330) մարդ, այս պահին բուժվում է 24 459-ը (-121):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2656 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2121 (+31), իսկ այլ պատճառներով՝ 535 (+8):
Մեկ օրում մահացել է 39 մարդ: