28/11/2020 10:02
«Հրապարակ». Փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները։
Երևանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել և աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։ Ավելին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: