28/11/2020 13:08
«Երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ». Վարչապետը՝ Արցախում ծառայող զինվորի ծնողին
Ժամեկտային զինծառայողների ծնողներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են: Երեկ նրանք հանդիպել են վարչապետին, սակայն հանդիպման արդյունքից գոհ չեն և իրենց բարձրացրած հարցերի վարաբերյալ վարչապետի բացասական պատասխանն են կանխատեսում:
Ծնողները պահանջում են իրենց երեխաներին Արցախից բերել Հայաստան: Ահազանգում են, որ երեխաների առողջությունը քայքայվում է, քնում են հատակին, դիերի կողքին:
Վարչապետը հավատացրել է, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն, բայց ծնողները չեն հավատում: Հարցերը չլուծելու դեպքում սպառնում են, որ իրենք կգնան, կբերեն տղաներին:
«Պահանջում ենք ժամկետային ծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ իրենց ծառայությունը շարունակելու: Այլ բան մեզ պետք չէ: Վարչապետին ասացի՝ «Դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ մոռացել եք զինվորներին»: Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, ասաց՝ «երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ»: Այս խոսքերց հետո, ես գտնում եմ, որ վարչապետ չունենք», - լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկն՝ ավելացնելով, որ այդ խոսքերի համար Փաշինյանը հետո ներողություն է խնդրել: