28/11/2020 12:06
Պաշտպանության նախարարը շատ է լուռ. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարը շատ է լուռ, միչդեռ իրադարձությունների շատ արագ զարգացման այս փուլում նա պետք է արագ գործի: Այդպես է կարծում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ նկատելով, որ Վաղարշակ Հարությունյանը պետք է որ մարզավիճակում լինի՝ այս ընթացացքում նա համապատասխան գործընթացներում եղել է:
«Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։ Այնպես էլ չէ, որ գործընթացներից դուրս է եղել՝ վարչապետի զինված ուժերի հարցերով խորհրդականն էր։ Պետք է որ մարզավիճակում լինի։ Ակնկալիքս է, որ նա հրապարակային խոսք կասի՝ հասկանանք, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, ինչ կուրս է վերցրել, ինչ առաջնահերթություններ է առանձնացրել և ինչ ուղղություն է վերցրել։ Հասկանում եմ, որ այս կառավարությունը քաղաքական ատումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։