28/11/2020 14:40
Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու
Ժամկետային զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետին պահանջագիր ներկայացրեցին: Պահանջագրում նշված իրենց հարցերին Հանրային հեռուստաընկերության եթերում հստակ պատասխանելու համար նրանք կառավարության ղեկավարին 2 օր ժամանակ տվեցին: Հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու դիմել կտրուկ քայլերի, որոնք, իրենց ձևակերպմամբ, չեն բխում ՀՀ-ում այս պահին ստեղծված իրավիճակից:
Ի՞նչ կանեն, ծնողներն ասացին, որ արդեն իրենց գործն է:
Հիշեցնենք, որ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են ժամկետային զինծառայող իրենց երեխաներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ ծառայությունը շարունակելու: