28/11/2020 17:07
«Ֆարխոյանի ցուցակում» ընդգրկված իրավապահները ենթարկվելու են պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու քրեական հոդվածներով. Մալյան (Տեսանյութ)
Դատաիրավական համակարգն իր ամբողջ շղթայով այլևս չի ենթարկվում դավաճան Նիկոլ Փաշինյանին: Ոստիկանությունը, բացառությամբ 5-6 մարդու, ովքեր կորցնելու ինչ-որ բան ունեն, ևս դուրս է դավաճան իշխանությունների վերահսկողությունից, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«ԱԱԾ-ում նույնպես քաջ գիտակցում են, որ Հայաստանում իշխանական լծակներ է վերցրել օտարերկրյա գործակալական ցանցը՝ ի դեմս սորոսականների: Նույնը վերաբերում է նաև քննչական ծառայություններին: Նրանք էլ ամեն ինչ տեսնում ու հասկանում են, ուղղակի այդ մարդկանց պետք է բացատրել, թե ինչ պետք է անեն՝ պետությանը չվնասելու համար», - ասաց Մալյանը:
Նրա խոսքով՝ հայրենասեր մարդիկ բավական մեծ թիվ են կազմում նաև դատախազությունում:
«Սակայն իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք հանուն կարիերայի, մեկ աստղ ավելի ունենալու, պատրաստ են դաշինք կազմել դավաճանների հետ: Կան իրավապահներ, որոնք ձերբակալում են այն մարդկանց,որոնք խոսում են պետական դավաճանության դեմ՝ ինձ, իմ ընկերենրին: Օրինակ՝ ինձ ձերբակալեցին մի հոդվածով, որով ձերբակալություն չէր հասնում:
Այդ շղթան՝ հրահնգ տվող բոլոր օղակները, հայտնվելու են «Ֆարխոյանի ցուցակ» կոչեցյալում: Այդ ցուցակում դատաիրավական համակարգի այն աշխատակիցներն են, որոնք նոյեմբերի 10-ից սկսած՝ զբաղվել են պետական դավաճանության դեմ խոսող մարդկանց նկատմամբ շինծու հալածանքներով: «Ֆարխոյանի ցուցակը» դատավոր Ֆարխոյանի անունով է, քանի որ ռեպրեսիաների, խուզարկությունների ու ձերբակալությունների թույլտվությունը տվել է դատավոր ֆարխոյանը», - ասաց Նարեկ Մալյանը:
«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավարը խոստացավ՝ այդ ցուցակում ընդգրկված իրավապահները ենթարկվելու են իրավական պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու քրեական հոդվածներով:
Մանրամասները՝ տեսանյութում: