28/11/2020 13:23
Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր
Ժամկետային զինծառայողների ծնողները կառավարությունից հանդիպում են պահանջում, որպեսզի դիմում հանձնեն ու տեղում իրենց հարցերի պատասխանները ստանան: Ասում են՝ չեն կարող սպասել վարչապետի առաջարկած 2 օրվան: Ըստ նրանց՝ ամեն պահը ճակատագրական է զինվորների համար: Մտավախություն ունեն նաև, որ տարածքները հանձնելիս, իրենց երեխաները, հնարավոր է, գերության մեջ հայտնվեն:
Զինվորի մայր Լուսինե Հարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա՝ էն զինվորների ծնողների վրա, որոնք այդ պատերազմում տառապանք են կրել: Մեր հասցեին ինչ ասես գրում են»:
Հիշեցնենք, որ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Պահանջում են ժամկետային զինծառայող իրենց երեխաներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ ծառայությունը շարունակելու: