29/11/2020 21:41
Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Քոչարյանի գրասենյակը՝ Փաշինյանի այսօրվա գրառումների մասին
Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում, ասված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրությունում:
Վիկտոր Սողոմոնյանը խոստանում է՝ Փաշինյանի հայտարարություններին ավելի մանրամասն անդրադառնալ գալիք շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր մանրամասներ Պուտինի հետ պայմանավորվածություններից, որտեղ հիշատակվել էր նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:
Փաշինյանը այսօր ևս մեկ գրառում էր արել՝ հայտնելով, որ 2018-ի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում: