30/11/2020 19:24
Իշխանությունը 2.5 տարում դեգրադացվել է այն աստիճան, որ դեմ է գնում իր իսկ որդեգրած սկզբունքներին. Փաստաբան (Տեսանյութ)
Ցուցարարների նկատմամբ իրավապահների կիրառած ուժը համաչափ չէ: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ճանապարհներ փակելով իշխանության եկած ուժը հիմա լրիվ այլ կերպ է վարվում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Այսօր գալով իշխանության՝ նրանք անում են հակառակը, ցուցարարների հանդեպ կիրառում են բիրտ ուժ՝ որևէ կերպ չարդարացված, որևէ չափ համաչափ չհամարվող: Սա ընդամենը խուճապի դրսևորում է», - ասաց Վարոսյանը:
Փաստաբանը շեշտեց, որ հիշելով 2018-ի դեպքերը՝ իր համար կատարվողը կարծես դեժավյու լինի:
«Երկակի ստանդարտներն են զարմանալի: Իշխանությունն ընդամենը 2.5 տարում դեգրադացվել է այն աստիճան, որ դեմ է գնում իր իսկ որդեգրած սկզբունքներին: Ոստիկաններն իրենց գործողություններով ավելի շատ փողոց փակեցին, քան ցուցարարները», - ասաց փաստաբանը:
Վերջում Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ իր հաշվարկով խաղաղ ակցիայից բերման է ենթարկվել մոտ 30 անձ: