30/11/2020 14:06
Քաղաքական պատասխանատու անձն ընկել է «լայքերի» հետևից ու պետության համար կարևոր խնդիրները չի կարգավորել. Մարուքյանը՝ վարչապետի մասին
Արձանագրված փաստ է, որ իշխանությունը անգամ մինչև պատերազմը տարբեր հնարավորություններ է ունեցել խնդիրը կարգավորելու, բայց չի արել՝ վախենալով ոչ պոպուլյար դառնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:
Պատգամավորը նկատեց՝ քաղաքական պատասխանատու անձն ընկել է «լայքերի» հետևից ու պետության համար կարևոր խնդիրները չի կարգավորել:
«Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնի, մարդանց չեն ընտրում, որ գա, հարցնի՝ ես ի՞նչ որոշեմ: Եղբայր, եթե չգիտես՝ ինչ որոշել, մի ընտրվիր էդ պաշտոնում: Երբ Հայաստանի առաջնորդ ես ընտրվում, պետք է իմանաս, որ էս երկիրն ունի սարսափելի հարևանություն, դրանից առաջ գոնե քարտեզը պետք է նայած լինես: Պետք է հասկանաս՝ բացի կառավարական «դաչան» ու «Մերսեդեսը», կա Արցախի չկարգավորված խնդիր: Եթե պատրաստ չես դրան, մի դրաձիր վարչապետ, եղբայր: Ինչ է նշանակում՝ ինձ կասեին՝ «դավաճան Նիկոլ» », - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: