30/11/2020 13:36
Մեկ մեղավոր կա. անունը՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. Էդմոն Մարուքյան
Կոնկրետ փաստեր կան, որ կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, բայց չի արվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա մանրամասնեց, որ հոկտեմբերի 11-ին վարչապետը ԱԺ խորհրդի նիստում ասել է, որ պարտվում ենք, բայց նրա լուծումը, Մարուքյանի խոսքով, հետևյալն է եղել՝ պետք է լինի կարճ հրադադար, ու շարունակվի պատերազմը:
«Ես ասել եմ՝ գնա Ռուսաստան, դիմիր Ռուսաստանին, թող արագ դադարեցնեն: Էդ որ ինքն ասում է՝ «շատ լավ իմացել են»... Երբ շատ լավ իմացել ենք, էդ օրվանից սկսած, իրեն ասել ենք՝ դադարեցրու կռիվը», - նշեց պատգամավորը:
Մարուքյանը ընգծեց նաև՝ պատերազմի ժամանակ պլանը պետք է ասի գերագույն հրամանատարը:
«Ասել են՝ «մեզ հետ ուժի լեզվով չեն կարող խոսել», «հարձակվեն, կկոտորվեն», «հարձակվեն, կռիվը տեղփոխելու ենք իրենց տարածք»: Ասում եմ՝ պլանը ո՞րն է, պարոն վարչապետ: Ասաց՝ իմ լուծումները իռացիոնալ են», - մանրամասնեց նա:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բարձրաձայնեց՝ մեկ մեղավոր կա, անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է: