30/11/2020 18:20
Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել. Իրավապաշտպան (Տեսանյութ)
Իրավիճակը Մաշտոցի պողոտայում շարունակում է լարված մնալ։
Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում ակցիա իրականացնողներին, ովքեր Նիկոլ Փաշինյանի հրաժարաանի պահանջով փակել են Մաշտոցի պողոտան։
«Սա Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության», - լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտարարեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։
Մելիքյանը ասաց, որ ոստիկանությունն անօրինական է բերման ենթարկել քաղաքացիներին։
«Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել», - ասաց նա։