30/11/2020 14:25
«Խնդրում ենք աջակցել հայ գերիների և անհետ կորածներին վերադարձնելու հարցում». Մտավորականները նամակ փոխանցեցին Ֆրանսիայի դասպանատուն
Մտավորականները նամակ-դիմում փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանությանը։
«Խնդրում ենք, որպեսզի աջակցեն մեզ գերիների ազատման, թշնամական տարածքում գտնվող երիտասարդների և զինվորների դիերի վերադարձման հարցով», - նամակը հանձնելիս ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Դեսպանատան աշխատակիցը հավաստիացրեց, որր նամակն անպայման կփոխանցի դեսպանին։
Հիշեցնենք՝ մտավորականնները Շառլ Ազնավուրի հրապարակից հավաք-երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության շենքի մոտ։
Երթի նպատակն է աջակցել գերի ընկած և անհետ կորած զինվորների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։
Մտավորականները հայտարարեցին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ դեսպանատան մոտ կլինեն վաղը՝ ժամը 13։00-ին։
Հրանտ Թոխատյանն ասաց, թե ՀՀ իշխանություններից հարցի վերաբերյալ որևէ արձագանք չունեն.
«Վաղը ԱՄՆ դեսպանությանը հանձնելուց հետո նմանատիպ նամակ կհանձնենք մեր կառավարությանը, փորձենք հասկանալ՝ ինչ է արվում, ինչով կարող ենք օգնել, եթե մի բան արվում է, իսկ եթե չի արվում՝ ինչի չի արվում»։