«Մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց Քարին տակը թուրքերով է լցվում». Արսեն Խաչատրյանը՝ հրամանատար եղբոր զոհվելու ու Շուշին կորցնելու մասին

30/11/2020 20:28

«Մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց Քարին տակը թուրքերով է լցվում». Արսեն Խաչատրյանը՝ հրամանատար եղբոր զոհվելու ու Շուշին կորցնելու մասին


Արցախյան երկրորդ պատերազմն, իսկապես, տարբերվում էր իր մարտավարությամբ, զինատեսակներով ու պատերազմող կողմերի ներգրավվածությամբ: Ցավոք, այս անգամ մենք, որպես պետություն, պարտվեցինք: Բայց տղաները՝ արյան գնով սեփական հողը մինչև վերջին վայրկյանը պահած, այդ նույն հողի համար կյանքը տված տղաները հաղթանակած են: Նրանք մերօրյա Մոնթեներն են, Վարդանները, Վազգենները, նրանց անձնազոհության օրինակով սերունդներ են կրթվելու, գուցե, հենց վաղն Արցախը վերադարձնող սերունդը...

Տարիներ առաջ Մոսկվայում «Ահաբեկչության դեմ պայքարի» օլիմպիադային մասնակցած ու իր տեսական գիտելիքների շնորհիվ ոսկե մեդալ նվաճած 27 ամյա Անդրանիկ Խաչատրյանը զոհվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմում: Ճակատագրի թելադրանքով՝ ահաբեկիչների դեմ պայքարողն ընկավ հենց այդ նույն պայքարում:

Անդրանիկը զինվորականի ճանապարհը բռնել էր ուղիղ 10 տարի առաջ՝ դպրոցն ավարտելուց հետո. անվճար ընդունվելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ մտափոխվեց ու քայլերն ուղղեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Դա նաև ընտանիքի որոշումն էր:

4-դ կուրսում մեկնեց Անգլիա: Թագավորական ռազմական ակադեմիայում 6 ամիս վերապատրաստվելուց հետո վերադարձավ ու իր զինվորական ուղին սկսեց Նոյեմբերյանից: Երեք տարի անց՝ 2018 թվականին, սեփական նախաձեռնությամբ դիմում գրեց ու մեկնեց Հադրութ: Aysor.am-ի հետ զրույցում ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի մայրն արտասվելով խոստովանում է՝ խնդրեցի, աղաչեցի, բայց չլսեց, Արցախ էր ուզում:

2020 թվական, սեպտեմբերի 25՝ Անդրանիկը դիրքերից նոր էր իջել: 27-ի լուսաբաց, տագնապ՝ պատերազմ է:

Անդրանիկի կրտսեր եղբայրը՝ 25-ամյա Արսենը, 2015 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորվել էր ու զորացրվել: Հենց լսեց պատերազմի մասին, անմիջապես շտապեց սահման՝ եղբորն ու հայրենիքին օգնության: Մայրը չէր սպասում, որ տղան նման որոշում կկայացնի, առավել ևս, որ նրան սահման կտանեն:

«Երբ Արսենն ասաց, որ Անդրանիկի մոտ է գնալու, չհավատացի: Դե, քանի որ լուրջ վիրավորում ունի, մտածեցի՝ կմերժեն: Բայց ինքն ավելի խորամանկ գտնվեց: Նույնիսկ զինկոմիսարիատ չէր դիմել՝ խուսափելով մերժումից, սեպտեմբերի 28-ին նստել էր իր մեքենան ու ուղևորվել Արցախ: Ինձ Ստեփանակերտից զանգեց ու ասաց՝ մամ, ես արդեն էստեղ եմ: Այդտեղից իր նախաձեռնությամբ բարձրացել էր Հադրութ, բայց պարզվել էր Անդրանիկս արդեն այդտեղ չի: Մի քանի դիրք է անցել, մինչև 3-4 օր հետո եղբորը գտել է: Երկու եղբայր մեկ ամսից ավելի բոլոր թեժ կետերում եղել են, մահվան դեմ պայքարել են՝ Հադրութ, Ջաբրայիլ, վերջում էլ՝ Շուշի», - Aysor.am-ին պատմեց տղաների մայրը՝ Մարինե Խաչատրյանը:

Շուշիում եղբայրներն ու Անդրանիկի ղեկավարած զորքը տեղակայվել էին Քարին տակի դիմացի սարում: Նոյեմբերի 5-ին թե 6-ին Անդրանիկը հեռախոսով հրաման է ստանում՝ վերևից իջեք: Իջնելուց հետո կրկին բարձրանալու հրաման է գալիս: Բայց այս անգամ վեր բարձրացող տղաներն իրենց դիրքերը թշնամու կողմից գրավված են գտնում:

«Ափսոս՝ չգիտենք, թե ո՞վ էր հրամայողը, եթե իմանայի՝ կգնայի իմ ձեռքերով կխեղդեի», - արտասվախառն ասում է տիկին Մարինեն ու խոսքը զիջում կրտսեր որդուն:

«Թե պիտի տային, թող տային, գլխներիս ինչի՞ սարքեցին: Շուշիի վրա առաջին հարձակման ժամանակ մենք Քարին տակի դիմացի սարերում էինք, ատամներով պահում ու պահպանում էինք սարերն ու Շուշին: Խաբելով՝ իբր մերոնք այդտեղ ծանր զենք են կիրառելու, իջեցրեցին, հետո էլ նորից վեր բարձրանալու հրաման տվեցին, բայց զուր. թշնամին եկել ու մեր դիրքերում նստել էր: Լավ էր, մեր առջևով հետախուզական մեքենա էր բարձրանում, շրջափակման մեջ էին ընկել, բայց կարողացել էին փախնել ու մեզ զգուշացնել... Մենք արդեն ձորում էինք, թուրքը վերևից հանգիստ խփում էր: Փառք Աստծո, այդ պահին մառախուղն օգնեց, ձորից դուրս եկանք ու գնացինք ճանապարհի դիմացի սարերը: Մենք խնդրում էինք՝ մի հատ «Կորդ» կամ ԴՇԿ բերեք, չէին բերում, ասում էին՝ չկա... Երևի, պետք չէր, որ բերեին: Մեզանից հետո բերած զորքին «լցրել» էին «տռասի» վրա, տղերքը չգիտեին՝ ի՞նչ անեին: Վերադասը թողել փախել էր, զորքը նույնիսկ չգիտեր՝ ո՞ր կողմն է հայ, ո՞ր կողմը՝ թուրք», - մանրամասնում է Արսենը:

Սա դավաճանությո՞ւն էր, թե՞ անփորձություն՝ դժվարանում է պատասխանել: Բայց մի բան հստակ էր՝ ամեն ինչ անկազմակերպ էր, բարձիթողի:

«Չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե՞ որ փախնողները շատ էին, դրա համար էր անկազմակերպ վիճակ ստեղծվել: Նույնիսկ եղել է, որ մերոնք իրար վրա են կրակել, որովհետև մի կողմի «սաստավին» ասել են՝ մյուս կողմում թուրքեր են, նույն բանն էլ մյուսին են ասել: «Էշը ցեխից» միայն վերադասը կարող էր հանել, իրենք գիտեին՝ որին ուր են տարել, բայց դե դրանք էլ փախած էին: Ու մի բան հստակ է՝ մենք խնդրում էինք՝ զենք բերեք, աչքներիս դիմաց գյուղը (Քարին տակը, հեղ.) թուրքերով է լցվում, կամազներով բերում հրանոթ են տեղադրում: Բայց մեզ զենք բերող չեղավ: Պատճառը չգիտեմ՝ շրջափակման մեջ լինելն էր, թե այլ բան... Միակ փաստն այն էր, որ եթե միայն օդը փակեին ու մեր հրետանին աշխատեր, մենք կկարողանայինք Շուշին պահել, մեկտեղ՝ առաջ գնալ: Միայն ավտոմատով հնարավոր չէր կռվել: Բոլորը փախան, նույնիսկ ճանապարհը «չմաքրեցին», որ զորքը դուրս գա... Երևի տարիներ հետո իրականությունը կիմանանք, կամ՝ չենք իմանա, չգիտեմ», - նշեց նա:

Նոյեմբերի 7-ին՝ Սմերչի հարվածի հետևանքով, Անդրանիկ և Արսեն Խաչատրյաններն ու ևս մեկ զինվոր վիրավորվեցին. զրուցակիցս՝ թևից, երկու տղաները՝ ոտքից: Արսենն առանց խառնվելու «ժգուտով» կապեց նրանց ոտքերը, տղաներին կանչեց՝ օգնեցին, ներքև իջացրեցին վիրավորներին:

«Ու այդտեղ իմացանք, որ արդեն 3 օր շրջափակված ենք, թշնամին ոչ միայն մեր դիմաց է, այլև չորս կողմը: Նույնիսկ նահանջի հրաման է եղել, բայց մեզ այդ հրամանը չի փոխանցվել: Ասֆալտի վրա վիրավորներ էին պառկած, բժիշկն էլ գլուխը բռնած չգիտեր՝ ինչ աներ, նույնիսկ ցավազրկող չուներ: Ով կարողացել՝ դիմացել էր, ով էլ չէ՝ այդպես էլ մահացել էր», - վերրհիշում է հրամանատարի եղբայրը:

Ներքևում արդեն նահանջ էր սկսվում՝ թուրքը վերևից իջնում էր: Արսենը նկատել էր, որ շտապօգնության մեքենաները դատարկ հեռանում են մարտադաշտից: Բարկությամբ պատմում է՝ մեկին համոզելով, մյուսի վրա գոռալով, մեքենաներին հետ է բերել, որպեսզի վիրավորներին տեղափոխեն:

«Ապշելու էր, որ նույնիսկ «սպեցնազի» տղերքը վիրավորներին իջացնում էին «սկորիներից», իրենք լցվում մեջը, դռներից կախվում ու փախնում, խայտառակ վիճակ էր: Ու ասեմ, որ «սպեցնազի» դեպքում դա առաջին անգամը չի: Դեպք է եղել, որ երկու ամսվա ծառայողներին են թողել փախել, ես մնացել եմ էրեխեքի հետ... Մի կերպ կարողացանք առավել ծանր վիրավորներին, նաև՝ եղբորս ու ընկերոջը, դնել շտապօգնության մեքենան ու ուղարկել: Բայց ասեմ, որ մի քիչ այն կողմ «սկորիներին» խփում էին, գրեթե ոչ մի մեքենա չէր կարողանում հաղթահարի այդ ճանապարհը: Որն այդ 200 մետրն անցնում էր՝ փրկված էր, որը չէ... Երբ վիրավորներին դրեցինք մեքենան, ես իջա ու միացա զորքին: Նկատեցի, որ մի քիչ հեռու 2 խփված շտապօգնություն կա, վազեցի, մեկի մեջ նայեցի՝ եղբորս չգտա, երկրորդ մեքենայի մեջ չհասցրեցի նայել», - հուզմունքով պատմեց Արսենը:

4 կողմից 30-40 մետր հեռավորության վրա թշնամին սկսեց կրակել: Մերօրյա հերոսը հիշում է՝ մերոնք այդտեղ 200-ից ավելի էին,բայց րոպեների ընթացքում մաղվեցին:

«4 կողմից մաղում էին, չհաշված՝ սնարյադները: Որ կողմ նայում էի, մեր զոհված տղերքն էին, մի մասն էլ վիրավոր գոռում էր: Մենք լրիվ շրջափակման մեջ էինք, փրկվելու որևէ հնարավորություն չունեինք: Կապիտան Գեղազնիկը հենց իմ կողքին զոհվեց, իմ աչքի առաջ: Չգիտեմ էլ՝ ո՞նց եղավ, որ ինձ գնդակ չկպավ. Իմ մոտ այդ պահին որևէ զենք չկար, վերևիս հագուստն էլ տղերքը պատռել, ձեռքս էին վիրակապել: Զոհված կապիտանի վրայից գրանատները վերցրեցի ու շպրտեցի թշնամու կողմ, հրացանն էլ վերցնելով՝ թռա ձորը՝ մտածելով, որ կա՛մ կմեռնեմ, կա՛մ կապրեմ, բայց թշնամու ձեռը երբեք չեմ ընկնի», - ընդգծեց նա:

Ի զարմանս Արսենի, ձոր թռնելուց հետո իրեն ոչինչ չպատահեց: Եվս 15 վիրավոր փրկվածների հետ ձորով հասան Ստեփանակերտ: Արսենին բուժում էր հարկավոր, 2015-ին վիրավորված ձեռքը կրկին թշնամու արկի թիրախում էր հայտնվել: Բերեցին Երևան՝ հոսպիտալ: Սակայն ինքն ավելի կարևոր գործ ուներ՝ հրամանատար եղբորը պիտի գտներ: Եղբոր համար սեպտեմբերի 28-ին Արցախ հասած տղան հիմա էլ հիվանդանոցից փախավ ու գնաց Ղարաբաղ՝ հիվանդանոցից-հիվանդանոց՝ Անդրանիկին գտնելու:

«Եղբորս Սևանում գտա, Սևանի մորգն էին տարել: Շտապօգնության մեքենային խփել էին, ոչ մի մեքենա չէր անցել», - գրեթե արտասվելով ասում է Արսենն ու նկատում՝ իրենք զգում էին, որ մահը մոտ է, որ չեն ապրելու: Միշտ խնդրել է եղբորն՝ ամեն ինչում իրեն տեղյակ պահել, իրեն մենակ չթողնել:

«Վերջին անգամ իր վրա շատ էի ջղայնացել. 3 օր սնունդ ու պատրոն չունեինք, չէին կարողանում հասցնել: Ինքն ու կապիտան Գեղազնիկը թշնամու թիկունք էին անցել ու զինվորների համար սնունդ բերել: Արթնացա ու տեսա՝ «վեշերով» եկել են: Ջղայնացա, որ առանց ինձ են գնացել: Այդ 42 օրերի ընթացքում մենք միշտ մտածում էինք, որ «սաղ» չենք մնալու. չէինք արտահայտվում, ուղղակի նայում էինք իրար ու հասկանում՝ շանս չկա ողջ մնալու, անընդհատ էլ շրջափակման մեջ ենք: Անդոն տունը շատ էր կարոտել, իր զոհվելու օրը հեռախոսով լսում էր՝ «Թռչեի մտքով տուն»: Եկավ տուն, բայց ոչ այնպես, ինչպես մենք էինք սպասում», - ցավով նկատում է Արսենն ու լռում...

«Ես գիտեի, թե ախպորս փրկեցի՝ ես մնացի, փաստորեն՝ ես փրկվեցի, ախպերս գնաց... Անդրանիկը ոչ թե սովորական հրամանատար էր, այլ իսկական հերոս, որը հարյուրավոր կյանքեր է փրկել», - ընդգծում է հերոսի հերոս եղբայրն ու մանրամասնում.

«Ջաբրայիլի վերջին «բատալիոնը» մինչև վերջ կռվելով՝ հայտնվեց շրջափակման մեջ: Իրենց «պոլկավոյ ռազվետկեն» վախեցավ ու չպահեց վերջին ճանապարհը, որով պետք է հետ գային Հադրութ: Եղբորս գլխավորությամբ՝ մենք ենք 15 հոգով պահել այդ ճանապարհը, որտեղով վերջին 100 հոգին դուրս եկան ու փրկվեցին... Նման դեպքեր շատ են եղել»:

Անդրանիկն ուսումնատենչ երեխա էր, նպատակներ ուներ: Լավ նկարում էր, շախմատի մրցումների հաղթող էր: Մայրը խոստովանում է՝ երբեք կոփված չի եղել, մեղմ տղա էր, բայց երբ զինվորականի ուղղին ընտրեց, լիովին փոխվեց, կարծես՝ այլ մարդ դարձավ:

Ի դեպ, հրաշալի գեղանկարիչ է նաև Արսեն Խաչատրյանը: Այդ ձիրքը տղաները նկարիչ հայրիկից են ժառանգել:

Երբ կողքիդ ընկեր ու եղբայր է զոհվում, դու էլ պարբերաբար մահվան աչքերին ես նայում՝ առօրյա կյանք վերադառնալը բարդանում է:

«Արսենս շատ ցավերիր մեջով է անցել. եղբոր կորուստ, նույն ձեռից՝ երկու անգամ վիրավորում, անընդհատ ցավեր ունի», - նշում է հերոսների մայրը: Կաշկանդվելով հարցնում եմ՝ գոնե պետությունը որևէ աջակցություն տրամադրո՞ւմ է վիրավոր զինվորին:

«Երբ առաջին անգամ վիրավորվեց, կարգ տվեցին, թոշակ էր ստանում: Դե, 3 վիրահատություն էր տարել, գրեթե մեկ տարի հիվանդանոցներում էր, աջ ձեռքը ջախջախվել էր, նույնիսկ կտրելու մասին էին մտածում: Բայց, Փառք Աստծո, կարողացան փրկել: Հիմա, ճիշտ է, շատ ցավեր ունի, սակայն դեղերով մեղմացնում է: Ինչ վերաբերում է աջակցությանը՝ այդ թոշակն էր, այն էլ 2 տարի անց հանեցին կարգը», - ասում է մայրը: 

Խաչատրյանների ընտանիքը 10 տարի առաջ է տեղափոխվել Երևան: Անդրանիկ Խաչատրյանն ամուսնացած չէր, Արսեն Խաչատրյանը երկու տարեկան դուստր ունի:

Ընտանիքի հրամանատար որդին հայրենի Գյումրիի Ազատամարտիկների պանթեոնում է հուղարկավորվել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան