Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

30/11/2020 21:26

Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը


Արցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը  պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:

Սեպտեմբերի 27-ից առաջ

Անկախությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը եղել է ղարաբաղյան հակամարտությունը և դրանից բխող անվտանգային խնդիրները, որոնցից էլ ածանցվել են մեր առաջնահերթությունները և արտաքին աշխարհի հետ հարաբերման սկզբունքները: Ղարաբաղյան խնդրով են պայմանավորվել անմիջական երկու հարևանների հետ կոնֆլիկտային հարաբերությունները, մեծ տերություններից մեկի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու անհրաժեշությունը և վերջինի հետևանքով միջազգային քաղաքականության մեջ ուժային կենտրոններից մեկի հետ մերձենալու պարտադրանքը։

Հայաստան-Ռուսաստան

Անհավասար ռեսուրսային պայքարի մեջ հայտնված Հայաստանը առաջինն էր, որ ողջունեց Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկաս: Հայկական կողմը 1992-1994թթ.-ի պատերազմի կարիքների զգալի մասը լուծեց արագ կողմնորոշվելու և Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն ստանալու միջոցով: Հայաստանը առաջինն էր, որ թույլատրեց պահպանել ռուսական ռազմաբազան, կնքեց 1997թ.-ի բարեկամության և փոխօգնության դաշնագիրը: Հակամարտության առկայությունը ստիպեց Հայաստանին անդամակցել Ռուսաստանի տարբեր ինտեգրացիոն ծրագրերին՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Թեև տարիների շարունակ փորձ էր արվում հավասարապես բարենպաստ հարաբերություններ կառուցել նաև արևմտյան երկրների հետ, սակայն Հայաստանը գտնվում էր Մոսկվայի հետ միասին մեկ բլոկում։

Հայաստան-Արևմուտք

Եթե Հայաստանը Ռուսաստանի միջոցով ապահովում էր իր անվտագությունը, ապա արևմտյան երկրների հետ հարաբերությունների օրակարգը հիմնականում կենտրոնացած էր ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքերի պաշտպանության և ֆինանսական աջակցության շուրջ։ Հայաստանն այդ աջակցության շնորհիվ փորձում էր արդիականացնել հանրային և մասնավոր ինստիտուտները։ Հայաստանը Արևմուտքի ազդեցությունը փորձել է օգտագործել նաև ղարաբաղյան բանակցություններում։ Մինսկի խմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայությունը և այդ երկներում հայկական ազդեցիկ սփյուռքի առկայությունը կարևոր դեր են ունեցել կոնֆլիկտի վերաբերյալ հայանպաստ մոտեցումների ձևավորման համար։ Հայաստանը նաև օգտագործել է Արևմուտքի գործոնը որպես փոխլրացնող, երբեմն նաև զսպող գործոն Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Թուրքիայի գործոնը

Ղարաբաղյան հակամարտությունը եղել է որոշիչ հայ-թուրքական հարաբերություններում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993թ.-ին, Թուրքիան փակեց ՀՀ-ի հետ սահմանը, իսկ 2008թ.-ին սկիզբ առած հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալվեց հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվեց ընդունել ղարաբաղյան հարցում զիջումներ անելու թուրքական նախապայմանները: Բացի այդ, անկախության ողջ ընթացքում թուրքական վտանգը Հայաստանին ստիպեց հավասարակշռել վերջինս Ռուսաստանի հետ դաշնակցության միջոցով:

Պատերազմից հետո

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հողի վրա ձևավորվել է նոր իրականություն, ինչը պետք է լինի արտաքին քաղաքականության մշակման առանցքում։

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացել է: Ղարաբաղի անվտանգությունը ներկայումս մեծամասամբ կախված է ռուսական խաղաղապահներից: Պատերազմը ցույց տվեց, որ սեփական անվտագությունը ապահովեու համար Հայաստանին գործուն աջակցություն ցույց տվեց միայն Մոսկվան։

Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է։ Թեև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հեռանկարի առկայությանը, Թուրքիան առավել քան երբևէ ուղղակի սպառնալիք է դարձել Հայաստանի համար։

Արևմուտքի ազդեցությունը էապես նվազել է տարածաշրջանում ՝ ի հաշիվ ռուս-թուրքականի: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է հողի վրա իրականությունը փոխելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը շարունակելու է մնալ Արցախի շուրջ հակամարտությունը: Արցախի ճակատագրի հարցը դեռ առկախված է, և անհրաժեշտ է վերլուծել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ից հետո։

Հակամարտության միջազգային շրջանակավորումը (framework) կերպափոխվեց: Սկսած 1992 թվականից հակամարտության և բանակցային գործընթացում ներգրավված էին բազմաթիվ այլ պետություններ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Թուրքիա, Իրան և այլն: Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակամարտության վրա ունեցած ազդեցությամբ Ռուսասատանը և Թուրքիան առաջնային դեր ստանձնեցին։ Արևմտյան երկրները կտրված մնացին ընթացող գործընթացներից, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընկալվեց որպես ռուս-թուրքական համաձայնության արդյունք, թեև Թուրքիան որևէ կերպ հիշատակված չէր տեքստում։ Սա հարվածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որի պահպանումը բխում էր Հայաստանի շահերից:

 Փոխվեց հակամարտող կողմերի ուժային հավասարակաշռությունը։ Եթե նախկինում Հայաստանը հաղթած կողմն էր, ապա այսօր հակառակն է։ Հայկական կողմի հիմնական նպատակը՝ Արցախի կարգավիճակի հարցը ներկա դիրքերից եթե ոչ անհնար, ապա բավական դժվար է լուծել։ Այս փաստը պատկերավոր արտահայտվեց Արցախի կարգավիճակի մասին Իլհամ Ալիևի հայտնի արհամարհական արտահայտության մեջ։
 
Ստեղծվել է մի իրավիճակ, որում  կողմերը կարճաժամկետ հեռանկարում շահագրգռված չեն կարգավիճակի հարցի լուծմամբ կամ նոր պատերազմով: Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ կիսալուծման կողմնակից է, ինչը հնարավորություն է տալիս փակել հակամարտության ռազմական փուլը, սակայն իսպառ չվերացնել խաղաղապահներ ունենալու «պատճառը»: Ալիևը շահագրգռված չէ, քանի որ բավարարված է իր ձեռքբերումներով, որոնցով կարող է դեռ երկար տարիներ պահել իր իշխանությունը: Հայաստանը շահագրգգռված չէ, քանի որ հյուծված է և պարտված, իսկ ներկա պահին կարգավիճակի հարցի որոշումը չի լինելու մեզ ձեռնտու պայմաններով: Հայաստանի համար առանցքայինը արցախահայության անվտանգությունն է, որը կապահովվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կարող է և պատրաստակամ է այնտեղ ունենալ խաղաղապահներ։ Եվ ի վերջո, կարգավիճակի շուրջ կողմերի կարմիր գծերը փոխբացառող են, ուստի բոլորը հասկանում են, որ կարգավիճակի թեման սրելու է իրավիճակը:

Նոր արտաքին քաղաքականությու՞ն

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս գործելու է փոփոխված տարածաշրջանային միջավայրում: Հարավային Կովկասի համար գլոբալ մրցակցությունը վերափոխվել է տարածաշրջանային մրցակցության: Արտաքին քաղաքականության մեջ պետք է թուլանա ավանդական «փոխլրացնող» կամ «և՛-և՛»-ի քաղաքականությունը: Վեկտորները հիմնականում պետք է ուղղվեն Ռուսաստանի հետ հարաբերություների խորացմանը և հարևան երկրների հետ փոխգործակցության որակական փոփոխություններին։

Թուրքիային և Ադրբեջանին դիմակայելու համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր որակի ստեղծումը առանցքային դեր ունի Հայաստանի համար։ Այդ որակը պետք է կառուցվի հայ-ռուսական շահերի այնպիսի համադրմամբ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը նվազագույնը սպառնալիք չեն հանդիսանա Հայաստանի և Արցախի համար։ Ներկա իրողությունների առկայության պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգությունը հնարավոր է պահպանել միայն Մոսկվայի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման արդյունքում։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է նոր հայ-թուրքական օրակարգ ստեղծի՝ մասնավորապես ներառելով  սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով, որ 2009թ.-ի՝ հայ-թուրքական մերձեցման փորձերի ժամանակ ռուսական կողմը չուներ առարկություններ, ինչպես նաև այն, որ ղարաբաղյան հարցին առնչվող թուրքական այն նախապայմանները, որոնք խանգարեցին արձանագրությունների վավերացմանը, այլևս արդիական չեն, իսկ Թուրքիան շահագրգռված է դեպի Ադրբեջան նոր ճանապարհների բացման մեջ, նման օրակարգը կարող է նորից վերադառնալ առաջին պլան:

Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունները նոր իրականության պայմաններում ունեն հետաքրքիր երանգներ: Մոսկվան գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ինչպես նաև ակնկալում է Արևմուտքի աջակցությունը օպերատիվ խնդիրների լուծման հարցերում: Քանի որ Արևմուտքը շահագրգռված է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուն, ինչի վկայություն է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Հայաստանը կարող է խողովակ ստեղծել Ռուսաստան-Արևմուտք համագործակցության միջոցով թուրք-ադրբեջանական նպատակները չեզոքացնելու համար: 

Որպես վերջաբան

Հոդվածում նշվեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախքան պատերազմը ինչ հիմքով էր կառուցվել  և ինչ հնարավոր փոփոխությունների կարող է ենթարկվել։ Ապագայի վերաբերյալ առաջ քաշված մտքերը առկա իրողությունների և առավել իրատեսական միտումների արձանագրումն են, որը, սակայն, դեռ ավելի համապարփակ և մանրամասն վերլուծության առարկա է։

Հայկական քաղաքական մտքի համար ներկա իրավիճակը լուրջ մարտահրավեր է, որին հնարավորինս արդյունավետ արձագանքելը ոլորտի մասնագետների պարտականությունն է: Բազմաթիվ են նոր հարցադրումները, որոնց պատասխանների փնտրտուքը պետք է դառնա ակադեմիական և փորձագիտական դաշտի առաջնային նպատակը: Այս նպատակով ստորև կներկայացվի մի քանի հարցադրում՝ որպես վերջաբան.

1. Ի՞նչ տեսք է ստանալու փոփոխվող Հարավային Կովկասը: Ի՞նչ տեսք է ստանալու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հետ աննախադեպ մերձեցման ֆոնին։

2. Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում իր դերը Թուրքիայի ամբիցիաները Հվ․ Կովկասում զսպելու տեսանկյունից։

3. Ռուսաստանի և Թուրքիայի մեծացող դերի համատեքստում ի՞նչ նախադրյալներ կան Վրաստան-Ռուսաստան մերձեցման և Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին քաղաքականության ձևավորման համար։

4. Հայաստանը ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում և արդյո՞ք սահմանի շուտափույթ բացումը շահավետ է Հայաստանին:

5. Հայ-ռուսական ինտեգրացիոն հարաբերությունները կերպափոխվելու՞ են նոր ձևաչափի, թե՝ ոչ: Եթե ռուսական կողմից լինի նոր նախաձեռնություն, ինչպե՞ս պետք է Հայաստանը արձագանքի այդ առաջարկներին: Արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է առավել ընդլայնել իր ինտեգրացիոն կառույցների գործունեությունը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման պարագայում։

Հովսեփ Բաբայան, Դավիթ Մաթևոսյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» 09/01/2025 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը 09/01/2025 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն 09/01/2025 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է 09/01/2025 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 09/01/2025 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 09/01/2025 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան 09/01/2025 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է 09/01/2025 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 09/01/2025 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը 09/01/2025 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը 09/01/2025 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը