01/12/2020 18:56
Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 35 մասնակցի
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 35 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, Aysor.am-ին այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար», - նշել են ոստիկանությունից։