01/12/2020 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 843 դեպք, մահերի թիվն ավելացել է 46-ով
Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135 967 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 843-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 110 365 (+1923) մարդ, այս պահին բուժվում է 22 850-ը (-1126):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2752 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2193 (+29), իսկ այլ պատճառներով՝ 559 (+17):
Մեկ օրում մահացել է 46 մարդ: