01/12/2020 18:36
Կա՛մ իրենք պետք է ձերբակալեն 100 հազարավորների, կա՛մ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել. Ակցիայի մասնակից
Մենք չենք դադարեցնում մեր ակցիաները, կա՛մ իրենք պետք է ձերբակալեն 100 հազարավորների և շինծու գործեր կարելով՝ զսպեն այս պայքարը, կա՛մ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը։
«Խնդիրն այն է, որ ռեժիմը խուճապի մեջ է, այդ մարդիկ վախենում են, կառչած են իրենց աթոռներից։ Եթե իրենք հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես այսօր պաշտպանում են իրենց աթոռը, արդեն այս վիճակում չէինք լինի», - ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են ընթանում։ Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։