01/12/2020 11:09
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկում են Լաչինի միջանցքի անվտանգությունը (Տեսանյութ)
Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային միջոցների ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի խաղաղապահ կոնտենգենտի զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական մեքենաների և Լաչինի միջանցքով բնակիչների անվտանգ տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար նորոգող խմբերի աշխատանքները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26,000 փախստականի անվտանգ վերադարձ բնակության նախկին վայրեր: