01/12/2020 19:47
Մարդիկ գլխիկոր են ման գալիս մի գողի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով. Գեղամ Մանուկյան
Հացադուլի ավարտից հետո օգտագործելու եմ պայքարի բոլոր եղանակները՝ հոդվածներ գրել, ուղիղ եթեր մտնել, ցույցի մասնակցել, տրոլեյբուսի վրա կանգնել կամ Նիկոլ Փաշինյանի շարասյան դիմաց պառկել և ինչու ոչ՝ ձերբակալվել, լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ անցնող երկու ամիսներին կառավարությունը, հիմնադրամները խաբել են սփյուռքին և հայ ժողովրդին՝ ոչ մի անգամ չզգուշացնելով, որ ամբողջ աշխարհից հանգանակված գումարները կարող են ուղղվել պետական բյուջե:
«Մարդիկ գլխիկոր են ման գալիս մի գողի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով», - ասաց Գեղամ Մանուկյանը: