01/12/2020 15:59
ՊՆ-ից անհետ կորած զինծառայողների հարազատներին հայտնել են, որ առաջիկա օրերին նրանց հարցերին պատասխաններ կտրվեն
Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ: Պաշտոնյան հավատացրել է, որ մոտակա օրերին նրանց հարցերին պատասխաններ կտրվեն:
«Նա մեզ հայտնեց, որ գործողություններն ընթացի մեջ են: Ասաց, որ եթե թողնեք իրենք աշխատեն, ավելի շուտ կհասնեն արդյունքի», - լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի մայրը:
Նրանք որոշեցին ակցիան դադարեցնել և սպասել ևս մի քանի օր: