01/12/2020 09:49
«Փաստ». Հայաստանի իշխանությունը քաղաքական որոշում ունի. որքան հնարավոր է` Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ որքան հնարավոր է` Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ։ Առաջին հայացքից Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրները, ինչպես էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումների խափանումների դեպքում, կապված են պատերազմական գործողությունների հետ, սակայն ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ, որոշել են որքան հնարավոր է երկար խափանված պահել ինտերնետ հասանելիությունը, իսկ միացման դեպքում էլ թույլ կապ ապահովել։
Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը մտավախություն ունեն, որ Արցախից հնչող հրապարակային դժգոհությունները նոր թափ կհաղորդեն հայաստանյան առանց այդ էլ թեժ ներքաղաքական զարգացումներին։