01/12/2020 12:25
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասին
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող մոնիտորինգի կենտրոն ստեղծելու և կիրառելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մոտ ժամանակներս դրա մեկնարկի համար: