01/12/2020 11:43
Գեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցնում են հացադուլը. չեն մերժել Կաթողիկոսին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակ, հաղորդում է «Երկիր մեդիա»-ն։
Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:
Նշենք, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը:
Գեղամ Մանուկյանը կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել հատկապես պատերազմի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու անգնահատելի դերակատարության համար: Բազմաթիվ գնդերեցներ, հոգեւոր հայրեր պատերազմի հենց առաջին օրվանից առաջնագծում էին: