01/12/2020 14:34
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի Ղարաբաղ
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Այս մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը: Հայտնի է դարձել, թե ինչ նպատակով են պատգամավորները մեկնելու հայ-ադրբեջանական հակամարտության գոտի:
Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը 2020-ի դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ասել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը: Բացի անձամբ Ֆորից, պատվիրակության կազմում կլինեն հայկական մեծ սփյուռքով Ալֆորվիլի կողմից առաջադրված պատգամավոր Իզաբել Սանտիագոն և միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը:
«Մենք ցանկանում ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և ծրագրում ենք այնտեղ մեկնել հաջորդ շաբաթ», - այցի նպատակըներկայացրել է ֆրանսիացի սոցիալիստների քարտուղարը: Նրա խոսքով, ֆրանսիացի պատգամավորները կգնահատեն հումանիտար իրավիճակն ու տարածաշրջանում փախստականների իրավիճակը: Նրանք նաև կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական խնդիրները Երևանում Հայաստանի ղեկավարության և Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումների ընթացքում: