01/12/2020 13:25
Բաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցք ստեղծել՝ միաժամանակ Լաչին քաղաքը փոխանցելով Ադրբեջանին:
«Հիմա բոլորին քաջ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Հետևաբար, մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք: Մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցքի երթուղի և կառուցել այն: Այստեղ ժամանակ է նշվում՝ երեք տարվա ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ մենք դա կարող ենք ավելի վաղ անել: Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ: Այս հարցը արժանի է հատուկ ուշադրության, քանի որ եթե ես չհասցնեի դրա ներառումը հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը միշտ ներառելու էր Լաչին քաղաքը», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ: