01/12/2020 21:13
Ադրբեջանը հայտարարել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին
Ադրբեջանը հաստատել է իր մտադրությունը փոխանակել գերիներին Հայաստանի հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին գրում է ТАСС-ը:
Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն ընդգծել է, որ իրենք կապի մեջ են Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ՝ մարտական գոտում անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցերով:
Բացի այդ, գերատեսչությունը մեկնաբանել է այն լուրերը, թե Բաքվում զորահանդեսին կանցնեն հայ ռազմագերիներ.
«Մենք հայտարարում ենք, որ ռազմագերիների ցուցադրությունը, նրանց նվաստացումը բնորոշ չէ ադրբեջանական ժողովրդին և մեր բանակի որակին»: