01/12/2020 18:46
Միայն Նորքի ոստիկանական բաժանմուքնում ավելի քան 23 բերման ենթարկված կա. Ակցիայի մասնակից
Միայն Նորքի ոստիկանական բաժանմուքնում ավելի քան 23 բերման ենթարկված ակցիայի մասնակից կա: Այդ տվյալը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա նաև նկատեց, որ դատելով ակցիայի սկզբում մասնակիցների թվից՝ ընդհանուր առմամբ, մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ կան:
Հիշեցնենք, որ այս պահին մայրաքաղաքում քաղաքացիները ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: