01/12/2020 12:06
Ղարաբաղում վերականգնվել է էլեկտրահաղորդման երեք աշտարակ, 1,2 հազար մետր գազատար, կապի գծեր
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին հաջողվել է պայթյունավտանգ առարկաներից մաքրել Լեռնային Ղարաբաղում գտնվող Լաչինի միջանցքի հատվածը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ տվյալներին:
Դրանից առաջ նշվել է, որ նրանք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժն այս տարածքով:
«Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքի տեղանքներից մեկը և ապահովել մարտական գործողությունների ընթացքում ավերված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար վերանորոգման խմբերի աշխատանքի անվտանգությունը», - ասել են նախարարությունից:
Բացի այդ, վերջին օրվա ընթացքում Ղարաբաղի տարածքում հնարավոր է եղել վերականգնել էլեկտրահաղորդման երեք աշտարակ, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գծեր, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայաններ:
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հա տեղանք և մոտ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգել ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա: