01/12/2020 11:32
Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը
Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության ակտիվացման վերաբերյալ նախագծի ընդհանուր դրույթները, հայտնում է Fars գործակալությունը:
Երեքշաբթի խորհրդարանական հանդիպման ժամանակ 251 պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին, որը կոչվում է «պատժամիջոցները վերացնելու ռազմավարական միջոց»: Որոշվել է օրինագիծը քննարկել արագացված հիմունքներով՝ միջուկային ինժեներ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո:
Օրինագիծը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախատեսում է երկրում տարեկան 120 կիլոգրամ ուրանի արտադրություն և կուտակում 20% հարստացման մակարդակով (20%-ից ավելի ուրան համարվում է զենք), ինչպես նաև ամսական արտադրել առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրան: Այս պահին Իրանը ուրան հարստացնում է 4%-ից բարձր մակարդակով`համաձայնագրով նախատեսված 3.67%-ի փոխարեն: